Ինչու՞ եք այդքան ատում դուք մեզ և Հայ ինքնությունը։
Սովետա-Հայկական ղեկավարությունը, երբ մենք մի մեծ պետության հատված էինք, ձեզանից տասնյակ անգամներ ավելի էին սիրում Մեր Հայրենիքը, մեր Երկիրը, մեր Արժեքները։ Ի՞նչ է եղել ձեզ, կամ ովքե՞ր եք դուք ընդհանրապես։
Հիշում եմ՝ երբ 85-ին Համալիրը հրդեհվեց, հաշված օրերի ընթացքում վերականգնվեց այն, և Դեմիրճյանն օր ու գիշեր վերականգնող բանվորներից հեռու չէր գնում։ Հետները տանջվում էր։
Կամ Վլադիմիր Մովսիսյանը Սևանի մակարդակը բարձրացնելու և մատուռները և ծառերի մնացորդները մաքրելուց։
Համալիրը վերականգնելուց Ժողովուրդը, կուտակված համալիրի առջևի հրապարակում, այր թե կին լալիս էին։ Բոլորի սրտին շատ թանկ էր այդ կառույցը։
Երբ Դեմիրճյանը եկավ, շրջապատեցին նրան։
Հավաքամբոխը ճեղքելով Կարենին է մոտենում 9-10 տարեկան մի տղա և ասում․ «Կարեն Սերոբովիչ, ես ու ընկերներս մակուլատուրա, մետաղե ջարդոն կհավաքենք, որպեսզի օգնենք համալիրը վերականգնելու աշխատանքներին»։
Կարենը հուզված, ինչպես և ներկաները, գրկել է տղային. «Չէ՛, տղա ջան, դա մեր գործն է, իսկ ձերը՝ սովորելը»։
Հիմա դուք, ի՞նչ եք դուք անում ա՛յ ողորմելիներ, հը․․․ ի՞նչ եք անում։
Հուշարձանը քանի՞ ամիս է այս վիճակում է, միայն արդարանում եք, թուրքական շներ։
Կարեն ՄԽԻԹԱՐՅԱՆ